International Cooperation


Armenia

Հայաստանը

Եվրոպական հանձնաժողով Մամուլի հաղորդագրություն

Հայաստանը միանում է «Հորիզոն 2020»-ին՝ համագործակցելու ԵՄ-ն հետ հետազոտությունների և նորարարության ոլորտներում 

Բրյուսել, 19 մայիսի 2016թ

Հայաստանի հետազոտությունների ու նորարարության ոլորտի ներկայացուցիչներն արդեն հնարավորություն կստանան օգտվելու Հորիզոն 2020–ից՝ հետազոտությունների և նորարության ֆինասավորման ԵՄ ծրագրից, նույն՝ ԵՄ անդամ պետությունների և  ծրագրին  ասոցիացված մյուս գործընկեր երկրների համար նախատեսված պայմաններով:

Հայաստանը «Հորիզոն 2020»-ին ասոցիացնող Համաձայնագիրը ստորագրվեց այսօր Եվրոպական հանձնաժողովի հետազոտության, գիտության և նորարարության հանձնակատար Կարլոս Մոեդասի և ՀՀ կրթության  և գիտության  նախարար Լևոն Մկրտչյանի կողմից:      

«ԵՄ հետազոտությունների, գիտության և նորարարության ոլորտի համագործակցությունը բաց է աշխարհի առաջ: Հայաստանը 16-րդ երկիրն է, որը ասոցիացվում է Հորիզոն 2020-ին՝  հետազոտությունների և նորարաության ոլորտի հանրային ֆինասավորման աշխարհի խոշորագույն ծրագրին: Այն կբերի նոր և տարբերվող հմտությունների ու գաղափարների ներհոսք և կնպաստի  հետազոտությունների ուղղությամբ միջզգային համագործակցության զարգացմանը», նշեց ԵՄհանձնակատար Մոեդասը

«Հորիզոն 2020-ի միջոցով Հայաստանի հետազոտական ինստիտուտներն ու մասնավոր հատվածը  հնարավորություն կունենան ստանալու առաջավոր հետազոտական և զարգացմանն ուղղված նախագծերի իրականացման ֆինանսավորում: Հորիզոն 2020-ի բացումը Հայաստանի համար վառ օրինակ է առ այն, որ  ԵՄ-ն հանձնառու է  առավել ընդլայնելու   Հայաստանի հետ հարաբերությունները», նշեց Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հանձնակատար Յոհաննես Հաանը:

Համաձայնագիրը Հայաստանին թույլ է տալիս առավել ընդլայնել Եվրոպական միության հետ համագործակցությունը  հաջողակ ու արդիական տնտեսությունների համար կենսական նշանակություն ունեցող հետազոտությունների և նորարարության ուղղություններով: Այն ցույց է տալիս Եվրոպական միության հանձնառությունը՝ նպաստելու իր գործընկերների՝ ծրագրին ասոցիացված երկրների գիտական և նորարարական կարողությունների զարգացմանը:  Այն ևս մեկ քայլ է՝ հետազոտությունների և նորարարության ոլորտը աշխարհի առաջ բացելու ԵՄ-ն  նպատակին ընդառաջ:  

Մինչև այժմ Հայաստանը մասնակցել է Հորիզոն 2020-ին միայն երրորդ երկրների շարքում: Դա նշանակում է, որ Հայաստանի սուբյետները չեն պահպանել ծրագրի իրականացման համար  պահանջվող մասնակիցների նվազագույն քանակը և չեն օգտվել ծրագրի մի շարք կարևոր բաղադրիչներից, որոնցից է նորարարական բիզնեսների  աջակցությունը: ՀՀ ներկայացուցիչները չեն ունեցել մուտք դեպի քաղաքական ուղղությունների պատասխանատու առանցքային գերատեսչություններ:     

Համաձայնագրի շնորհիվ, ՀՀ հետազոտական ինստիտուտները, համալսարաններն ու անհատ հետազոտողները կկարողանան օգտվել Հորիզոն 2020-ի կողմից տրամադրվող բոլոր հնարավորություններից ամենատարբեր ոոլորտներում՝ հիմնարար գիտական բնագավառից  մինչև ցուցադրական նախագծեր, նույն՝  ԵՄ անդամ պետությունների և ծրագրին ասոցիացված գործընկեր մյուս երկրների  կազմակերպությունների և անհատ հետազոտողների համար նախատեսված պայմաններով: Հայաստանյան ՓՄՁ-ներն ու մասնավոր սուբյեկտերը նույնպես հնարավորություն կունենան օգտվելու ընդլայնված աջակցությունից՝ նոր գաղափարներ մշակելու և նոր արտադրատեսակներ և ծառայություններ շուկա ներմուծելու նպատակով:  

Ընդհանուր տեղեկություններ

«Հորիզոն 2020»-ը հետազոտություններին ու նորարարությանը նվիրված խոշորագույն  բազմազգ ծրագիր է, որի 2014-2020 թվականների համար նախատեսված բյուջեն  կազմում է 77 մլրդ եվրո: Մինչև այժմ Հայաստանը մասնակցել է Հորիզոն 2020-ին միայն երրորդ երկրների շարքում: Ասոցիացման ժամանակաշրջանն ընդգրկում է 2016-2020 թվականները՝ նոր հնարավորություններ բացելով երկրի համալսարանների, հետազոտական ինստիտուտների և ձեռնարկությունների առաջ:

Հորիզոն 2020-ին նախորդող՝ 2013-2017թվականների Յոթերորդ շրջանակային ծրագրով հայաստանյան կազմակերպությունները մասնակցել են 35 ստորագրված  նախագծերում: Հորիզոն 2020-ի շրջանակներում Հայաստանն արդեն իսկ հանդիսանում է հինգ նախագծերի մասնակից:  

ԵՄ-ն լուրջ աջակցություն է տրամադրում  Հայաստանին  հատկացնելով՝ 140-170 մլն. եվրո 2014-2017 թվականների «Միասնական աջակցության շրջանակային փաստաթղթի» հաշվին: Աջակցության հիմնական ուղղություններն են մասնավոր հատվածի զարգացումը, հանրային կառավարման ոլորտի բարեփոխումները և արդարադատությունը: Տրամադրվում է լրացուցիչ աջակցություն ԵՄ-Հայաստան համաձայնագրերի,  օրինակ՝  Հորիզոն 2020-ի, իրականացման նպատակով և քաղաքացիական հասարակության ուղղությամբ:

Հորիզոն 2020-ին ասոցիացված երկրներ

Մամուլի կոնտակտներ`

Լյուսիա ՔՈԴԵ՝ +32 2 295 61 82

Յոզեֆ ՎԱԼԴՍՏԱՅՆ՝+ 32 2 29 56184

Ընդհանուր հանրային հարցերով՝

«Europe Direct»

Հեռ՝ 00 800 67 89 10 11